Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Արմեն Մուրադյանը Լատվիայի և Լիտվայի առողջապահության նախարարների հետ քննարկել է համագործակցության ծրագրերը

Արմեն Մուրադյանը Լատվիայի և Լիտվայի առողջապահության նախարարների 
հետ քննարկել է համագործակցության ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և Լատվիայի առողջապահության նախարար Գունտիս Բելևիչի` Ռիգայում կայացած  հանդիպման ժամանակ կողմերը ներկայացրել են երկու երկրի առողջապահական համակարգերի ձեռքբերումներն ու խնդիրները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, քննարկվել են համագործակցության ծրագրերը, այդ թվում՝ միջգերատեսչական փաստաթուղթ ստորագրելու հնարավորությունը:

ՀՀ առողջապահության նախարարը հանդիպել է նաև Լատվիայի բժիշկների ասոցիացիայի նախագահ Պետերիս Ապինիսի հետ: Մասնագիտական այս կառույցը զբաղվում է բժիշկների լիցենզավորման և որակավորման հարցերով։ 

Արմեն Մուրադյանն աշխատանքային հանդիպում է ունեցել նաև Լիտվայի առողջապահության նախարար Ռիմանտե Շալաշավիչյուտեի հետ։ Նա առաջարկել է Լատվիայի և Լիտվայի նախարարներին համատեղ այցելել Հայաստան։

Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև առողջապահության ֆինանսավորման մեխանիզմներին, դեղերի շրջանառությանը, գնագոյացման կարգավորմանը, ներհիվանդանոցային վարակների դեմ պայքարին, առողջապահության տեսչական աշխատանքներին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am