Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արքայազն Ուիլյամն աշխատանքի Է ընդունվել Bond Air Services ընկերությունում

Արքայազն Ուիլյամն աշխատանքի Է ընդունվել Bond Air Services ընկերությունում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու թոռը՝ արքայազն Ուիլյամը, աշխատանքի Է ընդունվել այն ընկերությունում, որը պատասխանատու Է Արեւելյան Անգլիայում շտապ օգնության ուղղաթիռների գործունեության համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը,  հաղորդել են Քենսինգթոնի պալատում՝ Քեմբրիջի դքսի եւ դքսուհու պաշտոնական նստավայրում: 

«Արքայազն Ուիլյամն սկսել Է պրոֆեսիոնալ գործունեությունը որպես Bond Air Services ընկերության աշխատակից,- ասված Է  հայտարարության մեջ:- Առաջիկա ամիսների ընթացքում նա կանցնի լրացուցիչ ուսուցում, նախքան Արեւելյան Անգլիայում որպես օդային շտապ օգնության օդաչու ինքնուրույն թռիչքներ սկսելը»: 

Նշվում Է, որ պարտադիր պատրաստությունը ներառում Է աշխատանք թռիչքային վարժասարքի վրա, ինչպես նաեւ հրահանգչի հետ համատեղ թռիչքներ: Փետրվարի վերջին Ուիլյամն ավարտել Է կիսամյա ուսուցումը, որպեսզի դառնա շտապ օգնության թույլատրագրված օդաչու, ինչի համար արքայազնը հանձնել Է 14 քննություն:  

Արքունիքի աղբյուրների խոսքով՝ Ուիլյամն «այնքան Էլ գոհ չի եղել» այն բանից, որ անցյալ տարի ստիպված Է եղել ազատվելու Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի շարքերից, որտեղ նա որոնողական-փրկարարական ուղղաթիռ Էր վարում: Նշվում Է, որ առայժմ Քեմբրիջի դուքսը պատրաստ չԷ իրեն ամբողջովին նվիրելու թագավորական ընտանիքի անդամի պարտականությունների կատարմանը, որոնք, գլխավորապես, ներառում են ուղեւորությունները երկրում եւ արտասահմանում, ինչպես նաեւ մասնակցությունը բարեգործական եւ բարձրաշխարհիկ միջոցառումներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am