Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Դեսպան Արմեն Մելքոնյանի հոդվածը տպագրվել է եգիպտական հեղինակավոր օրաթերթում

Դեսպան Արմեն Մելքոնյանի հոդվածը տպագրվել է եգիպտական հեղինակավոր 
օրաթերթում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտական հեղինակավոր «Ալ Մասրի ալ Յոմ» օրաթերթում լույս է տեսել Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանի հոդվածը՝ նվիրված Սումգայիթի ջարդերի 27-րդ տարելիցին։ Հոդվածում արաբ ընթերցողի համար ի հայտ են գալիս մանրամասներ Սումգայիթի հայ խաղաղ բնակչության նկատմամբ Բաքվի իշխանությունների կազմակերպած զանգվածային սպանությունների և բռնությունների մասին, որոնց հետևեցին էթնիկ զտումները այլ հայաշատ բնակավայրերում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` դեսպան Մելքոնյանն ընդգծում է, որ այդ սարսափելի հանցագործությունները քողարկելու համար ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել դեպի, այսպես կոչված, «Խոջալուի ողբերգությունը»` ամբողջովին աղավաղված ներկայացնելով իրողությունները։ Այդ միտումն աննախադեպ ընթացք է ստացել հատկապես վերջին շրջանում, երբ հայ ժողովուրդը պատրաստվում է ոգեկոչել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Այնուհետև դեսպանը մեջբերում է մի շարք փաստարկներ, որոնք բացահայտում են Խոջալուի վերաբերյալ ադրբեջանական պնդումների սնանկությունը։

Անդրադառնալով Արցախյան հիմնահարցին` դեսպան Մելքոնյանը նշում է, որ հայկական կողմը ջանքեր է գործադրում Մինսկի խմբի շրջանակներում, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հիման վրա հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ, այն դեպքում, երբ Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած  ապակառուցողական քաղաքականությունը` մերժելով խաղաղության հաստատմանը միտված բոլոր առաջարկությունները։ Այն պետական մակարդակով իրականացնում է հայատյացության քաղաքականություն, շարունակաբար հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով, պարբերաբար խախտում է զինադադարի ռեժիմը, ինչի արդյունքում լինում են բազմաթիվ մարդկային կորուստներ։

Եզրափակելով հոդվածը` դեսպան Մելքոնյանը շեշտում է, որ Բաքուն պետք է հասկանա, որ տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության կարելի հասնել միայն բանակցությունների արդյունքում։ Միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանի ղեկավարությունը ձերբազատվի նավթային եկամուտների և լարվածության պահպանման շնորհիվ ռազմական առավելության հասնելու պատրանքներից, հնարավոր կլինի խաղաղության գործընթացում առաջընթաց ակնկալել:

Հոդվածի ամբողջական բնօրինակը հասանելի է հետևյալ հղումով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am