Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նախագահն ընդունել է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտող Ղազախստանի դեսպանին

Նախագահն ընդունել է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում 
ավարտող Ղազախստանի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մարտի 30-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աիմդոս Բոզժիգիտովին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Բոզժիգիտովին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելության իրականացման ժամանակաշրջանում հայ-ղազախական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում ներդրած ջանքերի համար և հաջողություններ մաղթել նրան հետագա գործունեության ընթացքում: Սերժ Սարգսյանը կարևորել է  նաև միջազգային կազմակերպությունների ու ինտեգրացիոն միավորումների շրջանակներում Հայաստանի և Ղազախստանի միջև փոխգործակցությունը:

Դեսպան Աիմդոս Բոզժիգիտովը երախտագիտություն է հայտնել ՀՀ Նախագահին և պետական բոլոր այն մարմիններին, որոնց հետ Ղազախստանի դիվանագիտական ներկայացուցչությունը համագործակցել է իր պաշտոնավարման անցած 9 տարիներին՝ մշտապես զգալով աջակցություն և բարյացակամ վերաբերմունք:

Ղազախստանի դեսպանը ևս նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունն ընթանում է փոխադարձ հարգանքի ու վստահության հիման վրա, երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են, ինչը, դեսպան Բոզժիգիտովի համոզմամբ, լուրջ հիմքեր է ստեղծում տնտեսական ոլորտում համագործակցությունն ավելի խորացնելու և զարգացնելու համար:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո ավելի մեծ հնարավորություններ են բացվում նաև հայ-ղազախական տնտեսական հարաբերությունների ամրապնդման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am