Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայտնի են «Դիպուկ հրաձիգ» մրցումների Արարատի մարզային փուլի մասնակիցները

 Հայտնի են «Դիպուկ հրաձիգ» մրցումների Արարատի մարզային փուլի մասնակիցները

ԱՐՏԱՇԱՏ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված «Դիպուկ հրաձիգ» մրցումների Արարատի մարզային փուլին, որը տեղի կունենա ապրիլին, երաշխավորվել են մասնակցելու տարածաշրջանային փուլում լավագույնս հանդես եկած մարզի դպրոցների ինը թիմ. Մասիսի թիվ 3, Դարբնիկի, Ռանչպարի, Ոստանի, Մխչյանի, Վերին Արտաշատի, Գոռավանի, Նոր Ուղու, Եղեգնավանի դպրոցների դիպուկահարների թիմերը: Դրանք յուրաքանչյուր տարածաշրջանի առաջին, երկրորդ եւ երրերդ տեղերը գրաված թիմերն են:

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնի առաջատար մասնագետ Սուրեն Շահինյանը, մրցումների տարածքային փուլին Արտաշատի տարածաշրջանից մասնակցել են 32, Մասիսի տարածաշրջանից` 30 եւ Արարատի տարածաշրջանից 22 դպրոցների թիմեր: Յուրաքանչյուր թիմ բաղկացած է հինգ աշակերտից` երկու աղջիկ եւ երեք տղա, ովքեր կրակել են օդամղիչ հրացանով: Հանրապետական փուլը տեղի կունենա մայիսին Երեւանում: Կմասնակցեն յուրաքանրչուր մարզի եւ մայրաքաղաքի լավագույն հրաձիգների թիմերը, որոնք կկրակեն ՏՕԶ-8 հրացանից` մարտական N 7 թիրախի վրա:

Մրցումները հանրապետությունում անցկացվում են արդեն չորրորդ տարին` ԿԳ նախարարության եւ «Հրաձգության հանրապետական մարզադպրոց» ՊՈԱԿ-ի կողմից:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am