Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գյումրիի քննարկվել է քաղաքի կարգավիճակի փոփոխության հարցը

Գյումրիի քննարկվել է քաղաքի կարգավիճակի փոփոխության հարցը

ԳՅՈՒՄՐԻ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրի քաղաքի կարգավիճակի փոփոխության օրենսդրական նախաձեռնության հետ կապված հարցեր են քննարկվել մարտի 28-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ «Շիրակ» հայրենակցական միության ներկայացուցիչներին հանդիպման ընթացքում: Սամվել Բալասանյանը միության անդամներին ՝ ղեկավար Վարազդատ Ավոյանի գլխավորությամբ,  նախ ներկայացրեց վերջին երկու տարիներին Գյումրիում կատարված աշխատանքները, առկա իրավիճակը, խնդիրները և դրանց հետ կապված լուծման տարբերակները: Միության ղեկավար Վարազդատ Ավոյանն իր և միության անունից ողջունեց նախաձեռնությունը՝ վստահեցնելով, որ պատրաստ է հնարավորությունների սահմաններում աջակցել ծրագրի իրագործմանը: Իր հերթին միությունը ներկայացրեց իր առաջարկությունների փաթեթը՝ համաձայնելով այն մտքի հետ, որ Գյումրին առկա բյուջեով չի կարող լուծել տարիների կուտակված խնդիրները: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Գյումրիի ներդրումային միջավայրի,  ենթակուցվածքների բարելավման և սոցիալ-տնտեսական, հատուկ տնտեսական գոտու տրամադրամհտե կապված  և այլ հարցեր:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը քաղաքի սոցիալական իրավիճակը և առկա բազում խնդիրները հաշվի առնելով  դեռ փետրվարի 6-ին կայացած ավագանու հերթական նիստի ժամանակ ուղերձով  դիմել էր համաքաղաքացիներին, որում նշված էր .«Իրավիճակն այնպիսին է, որ անհրաժեշտ է մարզային ու քաղաքային իշխանությունների, Ազգային ժողովի պատգամավորների, ավագանու անդամների, քաղաքացիական սեկտորի, հայրենակցական միությունների, մտավորականության  և սփյուռքի մեր  հայրենակիցներ համախմբված աշխատանքը: Խնդրի լուծումը տեսնում եմ Գյումրու նոր կարգավիճակի և ֆինանսավորման մեջ, ինչի հետ կապված անհրաժեշտ է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ»: Քաղաքապետն այս հարցի շուրջ արդեն նմանատիպ հանդիպում փետրվարի 26-ին ունեցել է ծնունդով շիրակցի  և Շիրակի մարզից ընտրված պատգամավորների հետ:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am