Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՌԴ պետդումայի խոսնակ Նարիշկինը կժամանի Հայաստան

ՌԴ պետդումայի խոսնակ Նարիշկինը կժամանի Հայաստան

ԵՐԵՎԱՆ,  28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը մարտի 30-31-ն աշխատանքային այցով կլինի Հայաստանում: Ինչպես հաղորդուն է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքսը»: Այցի շրջանակում Նարիշկինը կհանդիպի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանի եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Ռուսաստանից Հայաստան ժամանող պատվիրակությունը կմասնակցի Հայրենական պատերազմի հաղթանակի 70 ամյակին նվիրված գիտաժողովին եւ կլոր սեղան-քննարկմանը, որը կանցկացվի «Եվրասիական տնտեսական հեռանկար» ֆորումի շրջանակում:  

«Արմենպրես»-ի տեղեկություններով` ռուսական պետդումայի մեկ այլ պատվիրակություն, որն ավելի վաղ կժամանի, մարտի 28-ին հարգանքի տուրք կմատուցի Գյումրիում զոհված Ավետիսյանների ընտանիքի անդամների հիշատակին: Նրանց սպանության գործով մեղադրվում է ռուսական բազայի զինծառայող Վալերի Պերմյակովը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am