Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Հայաստանի ռուսական ռազմակայանի 100-ից ավելի զինծառայողներ են մկրտվել դաշտային եկեղեցում

Հայաստանի ռուսական ռազմակայանի 100-ից ավելի զինծառայողներ են մկրտվել 
դաշտային եկեղեցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանի «Ալագյազ» բարձրլեռնային ուսումնավարժական համալիրում դաշտային ելանցին մասնակցող զինծառայողների հետ անցկացվել են հոգեւոր-լուսավորչական միջոցառումներ: Հավատացյալ զինծառայողների հետ աշխատանքի գծով միավորման հրամանատարի օգնական վանահայր Անդրեյը (Վաց) կատարել Է պատարագ եւ մկրտության խորհուրդ: Ավելի քան 100 զինվորներ եւ սերժանտներ ընդունել են քրիստոնեություն: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:   

Դաշտային ճամբարում քահանան օծել Է ավելի քան 1000 միավոր հրազեն, շուրջ 300 միավոր ռազմական տեխնիկա, ինչպես նաեւ ռազմական օբյեկտները:

«Նման կարգի միջոցառումների անցկացումը թույլ Է տալիս յուրաքանչյուր զինվորականի վստահություն հաղորդել վստահված զենքը եւ ռազմական տեխնիկան բանեցնելիս»,- ասել Է զինվորական քահանան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am