Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Huffington Post-ը անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը՝ կարևորելով հիշողության պահպանումը արվեստի միջոցով

Huffington Post-ը անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը՝ կարևորելով 
հիշողության պահպանումը արվեստի միջոցով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Huffington Post պարբերականը անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը «Հայացք դեպի Հայոց ցեղասպանությանը արվեստի տեսանկյունից» վերնագիրը կրող հոդվածում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոդվածի հեղինակը նշել է, որ XX-րդ դարը մեկնարկել էր մարդկության դեմ կատարված նման հանցագործությամբ, որը օրինակ դարձավ դրանից 25 տարի անց տեղի ունեցած Հոլոքոստի համար:

«Սակայն, նույնիսկ այսօր առկա է հայերի ջարդերի ժխտման քաղաքականությունը: Թուրքիան երբեք պաշտոնապես չի ընդունել Հայոց ցեղասպանությունը և շարունակաբար ջանքեր է գործադրում նվազեցնելու ողբերգության չափը՝  պակասեցնելով զոհերի ընդհանուր թիվը կամայական և տեսանելի ձևով», - նշված է հոդվածում:

«Անկասկած, նմանատիպ սարսափելի անարդարության շարանը կարիք ունի լինելու արվեստի և հասարակագիտության  ոլորտների ուշադրության կիզակետում: Ցավոք, քիչ են լայն հանրությանը հայտնի գեղարվեստական ֆիլմերը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Ես միայն կարող եմ թվել մի քանիսը. Կանադահայ Ատոմ Էգոյանի «Արարատ»-ը (2002), Պաոլո և Վիտտորիո Տավիանիների «Արտույտների ագարակը» (2007) և թուրք-գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Ակինի «Սպի»-ն», - նշել է հոդվածի իտալացի հեղինակ Մաուրիցիո դե Բոնիսը:

Հոդվածում հեղինակը հիշատակել է մոտ քսան տարի առաջ իր այցելությունը Միլանի Հանրային հնագիտական թանգարան, որտեղ ցուցադրված էին գերմանական լուսանկարիչ Արմին Վեգների և այլոց լուսանկարները՝ արված 1915-1916 թթ. Արևմտյան Հայաստանում:

«Հայոց ցեղասպանությունը չպետք է մնա լռության մեջ: Արվեստագետները պետք է ներգրավվեն հիշողության փոխանցման գործում` մանավանդ երիտասարդ սերնդին, քանի որ վերջիններս պատկերացում ունեն Հոլոքոստի վերաբերյալ: Այս առումով լուսանկարչությունն ու կինոն կարող են օգտակար լինեն մեկնարկելու անցյալի կարևորման գործընթացը, որը չի կարելի ջնջել և մոռանալ», - նշված է հողվածում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am