Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հնդկաստանում խոզագրիպի զոհերի թիվը գերազանցել Է երկու հազարը

Հնդկաստանում խոզագրիպի զոհերի թիվը գերազանցել Է երկու հազարը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանում խոզագրիպի (H1N1) զոհերի թիվը տարեսկզբից գերազանցել Է երկու հազարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է երկրի առողջապահության եւ ընտանիքի բարեկեցության նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ, որը մարտի 27-ին ստացել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Նախարարության տվյալների համաձայն՝ հիվանդացածների ընդհանուր թիվը հասել Է 33 հազարի: Խոզագրիպով հիվանդներն առավել շատ են Ռաջասթանh եւ Հուջարաթh նահանգներում (մինչեւ 7 հազար մարդ յուրաքանչյուրում):

Փետրվարի 24-ից Հուջարաթի նահանգի խոշորագույն քաղաքի՝ Ահմադաբադի վարչակազմն արգելել Է բոլոր հավաքույթները, բացառությամբ հարսանիքների եւ հուղարկավորությունների, որպեսզի հնարավոր լինի կանխել վիրուսի տարածումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am