Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Վրաստանի վարչապետը նախագահի ելույթը կլսի հեռուստատեսությամբ

Վրաստանի վարչապետը նախագահի ելույթը կլսի հեռուստատեսությամբ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել Է, որ խորհրդարանում նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի ամենամյա ելույթի ընթացքում իր ներկայությունը պարտադիր չԷ, նշելով, որ նրան կարող Է լսել հեռուստատեսությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

Վրաստանի նախագահը խորհրդարանում ելույթ Է ունենալու մարտի 31-ին: «Ես կարծում եմ, որ ընդհանրապես կարիք չկա դա  դրամատիկ գույներով ներկայացնել, մանավանդ որ այսօր Վրաստանի բնակչությանը չի հետաքրքրում՝ Ղարիբաշվիլին կգնա խորհրդարան, թե ոչ… Իհարկե, մենք լսում ենք միմյանց, ես նախագահի ելույթը կլսեմ մեծ հաճույքով, բայց պարտադիր չԷ, որ ես լինեմ խորհրդարանի շենքում, ես կարող եմ լսել հեռուստատեսությամբ: Մեզնից յուրաքանչյուրն իր գործն ունի»,- հայտարարել Է Ղարիբաշվիլին մարտի 26-ին Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում:

Միաժամանակ նա նշել Է, որ դա անհարգալից վերաբերմունքի դրսեւորում չԷ:

Ղարիբաշվիլիի խոսքով՝ կան մարդիկ, ովքեր մշտապես փորձում են պատկերն այնպես ներկայացնել, իբր նախագահի եւ վարչապետի միջեւ ինչ-որ հակամարտություն կա:

«Ես ձեզ հավատացնում եմ՝ ոչ մի հակամարտություն, առավել եւս անձնական բնույթի ոչ մի հակամարտություն մենք չունենք»,-հայտարարել Է վարչապետը:

Կառավարության ղեկավարը նաեւ հիշեցրել Է, որ, Վրաստանի Սահմանադրության նոր մոդելի համաձայն, նախագահի լիազորություններն զգալիորեն կրճատված են:

«Հիշեցնեմ՝ մենք այլ իրականության մեջ ենք ապրում. ունենք նոր Սահմանադրություն, որի համաձայն Վրաստանի նախագահն այլեւս գործադիր իշխանությունը ղեկավարող անձ չԷ»,-հայտարարել Է Ղարիբաշվիլին:

Մարտի 23-ին Վրաստանի նախագահի վարչակազմը կոչ Է արել երկրի խորհրդարանին՝ գործադիր եւ դատական իշխանության, ինչպես նաեւ երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին հրավիրել օրենսդիր մարմնում Գեորգի Մարգվելաշվիլիի ամենամյա ելույթին:

Հիշեցնենք, որ 2014 թվականին կառավարությունն անտեսել Էր  նախագահի կարգավիճակում Գեորգի Մարգվելաշվիլիի առաջին ելույթը խորհրդարանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am