Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վրաստանում Հայոց ցեղասպանության ճանաչումը անիրատեսական է. վրացագետ

Վրաստանում Հայոց ցեղասպանության ճանաչումը անիրատեսական է. վրացագետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում Հայոց ցեղասպանության ճանաչումը անիրատեսական է: «Վրաստանի ղեկավարությունը վախենում է ոչ այնքան Թուրքիայի արձագանքից, որքան Ադրբեջանի հետ հարաբերությունների հնարավոր վատթարացումից, քանի որ ադրբեջանցիները մեծ ներդրումներ  են կատարում Վրաստանում և ցանկացած հայամետ գործողություն կարող է շատ լուրջ հետևանքների հանգեցնել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`լրագրողների հետ մարտի 26-ին կայացած հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց վրացագետ Ջոնի Մելիքյանը և հավելեց, որ վրացական մամուլում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ իրենց բացասական վերաբերմունքն են արտահայտել նաև Վրաստանի խորհրդարանի մեծամասնությունը ներկայացնող քաղաքական ուժերը:

Վրացագետը մտահոգություն հայտնեց Վրաստանում ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունների գործունեության առնչությամբ: «Վրաստանում շատ լուրջ աշխատանք են տանում ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունները, որոնք փորձում են խեղաթյուրել մեր պատմությունը, և այդ ապատեղեկատվությանը հակազդելու համար ճիշտ կլիներ Վրաստանում ստեղծել եռալեզու`հայերեն, վրացերեն, անգլերեն լրատվական կայք, ինչը որոշ չափով հակակշիռ կհանդիսանար վերոնշյալ կազմակերպություններին»,-պարզաբանեց Մելիքյանը:

Նա նշեց, որ Վրաստանի ղեկավարությունը դեռևս չի կողմնորոշվել ապրիլի 24-ին Թուրքիայում Չանաքկալեի  ճակատամարտին և Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին իրենց մասնակցության հարցում: «Վրաստանը փորձում է վարել հավասարակշռված քաղաքականություն, և եթե նրանք որոշեն, որ, տնտեսական գործոններից ելնելով, Վրաստանի նախագահը պետք է գնա Չանաքկալե, ապա ես կարծում եմ, որ վարչապետի կամ արտգործնախարարի մակարդակով պատվիրակություն կժամանի նաև Երևան»,-ընդգծեց  Ջոնի Մելիքյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am