Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

«Լոյս ի լուսոյ»-ը Երևանից մեծ ուխտի ճանապարհեցին հոտնկայս ծափահարություններով

«Լոյս ի լուսոյ»-ը Երևանից մեծ ուխտի ճանապարհեցին հոտնկայս 
ծափահարություններով

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ հանդիսատեսը մարտի 24-ին հնարավորություն ունեցավ ունկընդրելու հայ հոգևոր երաժշտությունըˋ համասյանական բացառիկ մեկնաբանությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ մարտի 24-ի երեկոյան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ հայ անվանի ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի և Երևանի պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Հարություն Թոփիկյան) «Լոյս ի լուսոյ» համերգաշարի առաջին համերգը: Տրվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգաշարի մեկնարկը:

Համերգի ընթացքում հնչեցին բացառապես հոգևոր երգերˋ շարականներ ու տաղեր՝ մշակված դաշնամուրի և երգչախմբի համար: 5- 19-րդ դարերի հայ հոգևոր երաժշտությունը նոր շունչ ստացավ Համասյանի թարմ, երիտասարդական և ունկնահաճո մեկնաբանության միջոցով: Համերգի ավարտին, ձևավորված ավանդույթի համաձայն, հայ հանդիսատեսը հոտնկայս ծափողջյուններով ընդունեց կատարումըˋ համառորեն չցանկանալով «բաց թողնել» սիրված երաժշտին:

«Լոյս ի լուսո» խորագիրը կրող համերգաշարը ապրիլի 24-ին կներկայացվի Բեյրութում, այնուհետև` Ֆրանսիայում, Բելգիայում, Իտալիայում, Չեխիայում և Գերմանիայում, իսկ հունիսին` կրկին Հայաստանում, հետագայում` Վրաստանում, Իրանում, Թուրքիայում, Մեծ Բրիտանիայում, Շվեյցարիայում: Դեկտեմբերին համերգային շարքը կամփոփվի ԱՄՆ-ում: Երաժիշտը Երևանի պետական կամերային երգչախմբի փոքր խմբով ծրագրում է հանդես գալ նաև Ջավախքում, Թբիլիսիում, Գանձայում, Կարսում, Արևմտյան Հայաստանի այլ քաղաքներում և Ստամբուլում:

Բոլոր համերգները տեսագրվելու են և ամփոփվելու մեկ վավերագրական ֆիլմում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am