Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ֆրանկոֆոնիայի շրջանակում Երեւանում մեկնարկեց «Լեռներին նվիրված շաբաթը»

Ֆրանկոֆոնիայի շրջանակում Երեւանում մեկնարկեց «Լեռներին նվիրված 
շաբաթը»

ԵՐԵՎԱՆ,  23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ֆրանսիայի եւ Շվեյցարիայի դեսպանատների նախաձեռնությամբ այսօրվանից մեկ շաբաթ շարունակ Երեւանում կընթանա «Լեռներին նվիրված շաբաթ» միջոցառումների շարքը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, լայնածավալ ծրագիրն իրականություն կդառնա ֆրանկոֆոնիայի շրջանակում:

 Հայաստանում ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն ծրագրի մեկնարկն ազդարարող ասուլիսում ասաց, որ երկու երկրների դեսպանատներն այս նախաձեռնության իրականացման համար բավական երկար են աշխատել եւ իրենք շատ երջանիկ են ներդրում ունենալ այդ ծրագրում:

 Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասերն էլ շեշտում է, որ ծրագրի անվանումը պատահական չէ: «Թե՛ Հայաստանը, թե՛ Շվեյցարիան լեռնային երկրներ են: Շվեյցարիայի տարածքի յոթանասուն տոկոսը լեռներ են, եւ մեր պատմությունը պայմանավորված է այդ աշխարհագրական առանձնահատկությամբ: Հայաստանի` որպես լեռնային երկրի պատմությունը նույնպես առանձնահատուկ է: «Լեռնային փառատոնի» շրջանակում կկազմակերպենք կինոդիտումներ, քննարկումներ, տարատեսակ հանդիպումներ»,- ասաց Լուկաս Գասերը:

Միջոցառման շրջանակում տեղի կունենա Օլիվիե Ասայայի «Silis Maria» ֆիլմի պրեմիերան: Կկայանան «Լեռնային տուրիզմը Ֆրանսիայում» կոնֆերանս, լեռների մասին պատմող շվեյցարական ֆիլմաշարի ցուցադրում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am