Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայկական նորաստեղծ «5900 BC» բրենդի զգեստների հավաքածուն ներկայացվեց հանրությանը

Հայկական նորաստեղծ «5900 BC» բրենդի զգեստների հավաքածուն ներկայացվեց 
հանրությանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական «5900 BC» բրենդի զգեստների առաջին հավաքածուն պատրաստ է: Այն մոդելավորել են հայ և իտալացի դիզայներները, իսկ արտադրությունը կազմակերպվել է հայկական ընկերություններում: Մեկ բրենդի ներքո ներկայացված են տարբեր ոճերի հագուստներ` սպորտայինից մինչև գործնական, որոնք նախատեսված են հիմնականում 18-45 տարեկան անձանց համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նորաստեղծ բրենդի անվանումը խորհրդանշական է: Ծրագրի համակարգող Արաքսյա Գրիգորյանի խոսքով` BC-ը նշանակում է Քրիստոսից առաջ, իսկ 5900-ը համապատասխան տարեթիվ է: «Աշխարհում գտնված ամենահին կիսաշրջազգեստը, որը հայտնաբերվել է Հայաստանի Արենի համայնքում, հնէաբանների կարծիքով, ստեղծվել է հենց այդ թվին: Նույն կիսաշրջազգեստի գործվածքն է հիմք է ծառայել բրենդի տարբերանիշի ստեղծման համար: Մյուս կողմից էլ BC հապավումը նշանակում է «Best Clothes», սակայն չենք շտապում օգտագորել այդ ձևը»,- ասաց Գրիգորյանը: Նա պատմեց, որ բրենդի նշանի ստեղծման ժամանակ տարբեր մտահաղոցումներ են եղել, սակայն կանգ են առել 5900 թվի վրա: «Աշխարհի 10 հնագույն հագուստները գտնվել են Հայաստանում: Ցանկանում էինք բրենդում ներկայացնել պատմական այդ արմատները»,- հավելեց նա:

Միջազգային փորձագետ Անիտա Տրավիանին, ով մասնակցել է  բրենդի և հավաքածուի ստեղծմանը, պատմեց, որ «5900 BC»-ի 2015-2016 աշուն-ձմեռ առաջին հավաքածուի հագուստները բաժանված են երեք  մեծ խմբերի: «Առաջինը «հարմարավետ» հագուստներն են, այսնինքն` նրանք, որ կարելի է կրել տանը կամ հանգստի ժամանակ: Հաջորդ խումբը «զբոսանքի» հագուստներն են` նախատեսված առօրյա օգտագործման համար, իսկ երրորդը «զբաղվածների» հագուստն է, որը կարելի է կրել, օրինակ, աշխատանքի գնալիս»,- ընդգծեց Տրավիանին:

Հագուստի հայկական բրենդի ստեղծումն իրականություն է  դարձել ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության շնորհիվ: Կազմակերպության իրականացրած ծրագրի ղեկավար Ֆարուխ Ալիմջանովը նշեց, որ Հայաստանի համար այս ոլորտի զարգացումը ռազմավարական է: «Այն կարող է աշխատանքով ապահովել շատերին, բացի այդ, հագուստի արտադրությունը Հայաստանում զարգացած է եղել Խորհրդային Միության տարիներին, որի փլուզումից հետո արտադրության այս ճյուղն անկում է ապրել: Տեքստիլ արտադրությունը Հայաստանում ունի ներուժ, որը պետք է օգտագործել: Հայկական դիզայնն ու ոճը առանձնանում են  ԱՊՀ տարածքում, սակայն մինչ օրս չեն  ծառայել լայնածավալ արտադրությանը»,- ասաց Ալիմջանովը: Նրա  խոսքով` տարիներ շարունակ արտադրողների և դիզայներիների միջև եղել է խզում, նրանք չեն համագործակցել և չեն փորձել համատեղ մեածավալ և որակյալ արտադրություն սկսել: Սակայն, Ֆարուխ Ալիմջանովը վստահ է, որ Հայաստանի տնտեսական ինտեգրումը նպաստելու է բրենդի առաջխաղացմանը:

Հայկական բրենդի հագուստը  թիրախավորված է Եվրասիական տնտեսական միության շուկաների համար: Հավաքածուում ընդգրկված են բլուզներ և վերնաշապիկներ, վերարկուներ և ջինսի տաբատներ, զգեստներ և կիսաշրջազգեստներ, ինչպես նաև սպորտային հագուստ:  Բրենդի ներքո ներկայումս աշխատում են 8 արտադրողները, սակայն նրանց թիվը հետագայում կարող է ավելանալ:

Հագուստի հայկական բրենդի ստեղծումն իրականություն է  դարձել ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության «ՀՀ արտահանման ուղղվածություն ունեցող ոլորտների մրցունակության բարձրացում` արդիականացում և դեպի շուկա մուտք ապահովելով» ծրագրի շրջանակներում:  Ծրագրի նպատակը Հայաստանում հագուստի արտադրության ոլորտի զարգացումն է, ինչպես նաև տվյալ ճյուղի արտահանման խթանումը:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am