Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Ցեղասպանության տարելիցին նվիրված «1915» ֆիլմի երկար սպասված թրեյլերը համացանցում է

Ցեղասպանության տարելիցին նվիրված «1915» ֆիլմի երկար սպասված թրեյլերը 
համացանցում է

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված նոր՝ «1915» ֆիլմի երկար սպասված թրեյլերը համացանցում է: Այն հասանելի է ֆիլմի պաշտոնական ֆեյսբուքյան էջում և «Youtube» սոցիալական կայքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թրեյլերում ներկայացված են ֆիլմի ուշագրավ տեսարանները. ընթացքում հնչում է նաև «Արի իմ սոխակ» երգը: «Դուք չեք կարող խուսափել անցյալից». հենց այս կարգախոսն ունի նոր ֆիլմը: Հասանելի է նաև ֆիլմի պաշտոնական պաստառը:

ԱՄՆ-ի արտադրած 82 րոպե տևողությամբ հոգեբանական թրիլերի ռեժիսորներն ու սցենարի հեղինակներն են Կարին Հովհաննիսյանը և Ալեք Մուհիբյանը, իսկ ամերիկահայ ռոք երգիչ, երգահան, հայտնի «System of a Down» ալտերնատիվ մետալ-ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը երաժշտություն է գրել կինոնկարի համար:

Ֆիլմը կհայտնվի նաև հայկական կինոէկրաններին: «Մոսկվա» կինոթատրոնում ֆիլմի պրեմիերան տեղի կունենա ապրիլի 25-ին:

Ֆիլմի պաշտոնական՝ 1915themovie.com կայքը տեղեկացնում է, որ «1915»-ը հոգեբանական թրիլերը ներկայացնում է ժամանակակից պատմության ամենասոսկալի իրադարձությունները: Ֆիլմը հետևում է մի մարդու վիճելի առաքելությանը, ով ցանկություն ունի կյանքի բերել մոռացված ցեղասպանության ուրվականներին:

«Մեկ դար անց՝ 2015 թվականի ապրիլին, միլիոնավոր հայեր կհիշեն այն, ինչ կոչվում է Հայոց ցեղասպանություն՝ ժամանակակից պատմության առաջին ցեղասպանությունը և հաջորդ ՝ Հոլոքոստի, Ռուանդայի, Կամբոջիայի, Սուդանի ցեղասպանությունների ծրագիրը: Այս ֆիլմը հիշողության մասին է՝ ինչ է պատահում, երբ անցյալը մերժվում է, ինչ է պատահում, երբ դրան ընդդիմանում են: Քանի որ մենք մոտենում ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, «1915» ֆիլմը կոչ է անում մեզնից յուրաքանչյուրին դադարեցնել ժխտողականությունը և խիզախությամբ հանդիպել անցյալի ուրվականներին»,-նշված է ֆիլմի կայքում:

Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս դերասաններ Սիմոն Աբգարյանը /կերպարը՝ Սիմոն/, Սեմ Փեյջը /Ջեյմս/ և Անժելա Սարաֆյանը /Անժելա/: Հայազգի դերասանուհի Անժելա Սարաֆյանը հայտնի է հատկապես «Մթնշաղ. Սագա. Լուսաբաց», «Պարանոյա», «Ներգաղթյալ» ֆիլմերից: Դերասան Սիմոն Աբգարյանն էլ ճանաչված է «Արարատ»,  «Կազինո Ռոյալ», «Սպին» կինոնկարներից:

Այլ դերերում հանդես են գալիս Ջիվ Փիդոքը /Ջեֆրի/, Քորթնի Հալվերսոնը /Լաքի/, Դեբրա Քրիսթոֆերսոնը /Լիլիան/, Նիկոլայ Կինսկին /Թոնի/, Մայլս Քրանդորդը /Ռեյ/ և այլք:

«Գրեմմի» մրցանակի դափնեկիր Սերժ Թանկյանը Rolling Stone-ին ասել է, որ ֆիլմը շատ հետաքրքիր դրամա է: «Այն նկարահանվել է Լոս Անջելեսում՝ Լոս Անջելես թատրոնում, որը շատ հին և ականավոր թատրոն է: Այն իսկապես շատ, շատ հետաքրքիր թրիլեր է, ժամանակակից պատմություն: Ֆիլմն առնչվում է ժխտողականոության և ցեղասպանության հոգեբանական հետևանքների հետ»,- ասել է Թանկյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am