Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ՀՀ դատախազի հետ հանդիպելու են Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբանները

ՀՀ դատախազի հետ հանդիպելու են Ավետիսյանների իրավահաջորդների 
փաստաբանները

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավետիսյանների իրավահաջորդները չեն հանդիպելու ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: «Ավետիսյանների իրավահաջորդների հետ քննարկումներից հետո մենք որոշեցինք, որ այդ հանդիպմանը գնան փաստաբաները: Արդյունավետ իրավական քննարկման տեսանկյունից ճիշտ կլինի, որ այդ հանդիպմանը լինեն միայն փաստաբանները: Մեզ համար կարևոր է, որ  տեղի ունենա ոչ թե ձևական հանդիպում, այլ քրեական գործի քննության արդյունավետությանը նպաստող խորհրդակցություն»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում` նշեց Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Երեմ Սարգսյանը:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին  մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am