Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ ֆինանսների նախարարությունը 1 մլրդ դրամի պարտատոմս է հետ գնել

ՀՀ ֆինանսների նախարարությունը 1 մլրդ դրամի պարտատոմս է հետ գնել

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարարությունն անցկացրել է պետական (գանձապետական) երկարաժամկետ արժեկտրոնային AMGB10172218 թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ: Ինչպես «Արմենպրես»-ին  տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ  դրամ է, հետգնման ներկայացված ծավալը՝ 3 մլրդ 548 մլն 145 հազար դրամ, հետգնված ծավալը` 1 մլրդ  դրամ:

Պարտատոմսերի  դիմաց պետական բյուջեից վճարվել է 940 մլն  37 հազար 185 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 13.6313 տոկոս է: Հետգնմանը մասնակցել է 5 գործակալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am