Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Ադրբեջանում Խադիջա Իսմայիլովայի ձերբակալության ժամկետը երկարաձգվել է եւս երկու ամսով

Ադրբեջանում Խադիջա Իսմայիլովայի  ձերբակալության ժամկետը երկարաձգվել է եւս երկու ամսով

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի Նասիմիի շրջանային դատարանը եւս երկու ամսով` մինչեւ մայիսի 24-ը երկարաձգել է լրագրող Խադիջա Իսմայիլովայի   ձերբակալության ժամկետը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Թուրանը», հայտնել է նրա փաստաբան Ֆարիզ Նամազլըն:

Խ. Իսմայիլովան «ինքնասպանության հասցնելու» մեղադրանքով ձերբակալվել էր 2014 թվականի դեկտեմբերի 5-ին: 2015 թվականի փետրվարի 13-ին դատախազությունը նրա դեմ եւս երեք ` «խոշոր չափերի յուրացումների», «ապօրինի ձեռնարկատիրության» եւ «ծանր հետեւանքներով պաշտոնեական լիազորությունների չարաշահման» հոդվածներով մեղադրանքներ է առաջադրել:

Հետաքննությունը նրա կալանքի տակ պահելու որոշումը պատճառաբանում է այն բանով, որ Իսմայիլովան կարող է ճնշում գործադրել վկաների վրա եւ թաքնվել հետաքննութունից:

Իսմայիլովան իր նկատմամբ առաջադրված մեղադրանքներն աբսուրդ է անվանել եւ ժխտել դրանք: Նա նշել է, որ «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի ղեկավար եղած ժամանակ աշխատանքի վերցնելու եւ ֆինանսական հարցեր լուծելու լիազորություններ չի ունեցել, եւ եղել է միայն համակարգող Բաքվի ու Պրահայի գրասենյակների միջեւ: Խ.Իսմայիլովան ժխտել է նաեւ Թուրալ Մուստաֆաեւին «ինքնասպանության հասցնելու» մեղադրանքը եւ դատարանից պահանջել ապահովել նրա ներկայությունը հետաքննությանը, ինչը դատարանը մերժել է:

Չնայած Թ. Մուստաֆաեւը երկու ամիս առաջ հետ է վերցրել իրեն «ինքնասպանության հասցնելու» մասին Խ. Իսմայիլովայի դեմ ներկայացրած հայցը, սակայն, գոնե այդ մասով, նրա դեմ մեղադրանքը չի կարճվել:

Խադիջա Իսմայիլովան Ադրբեջանի իշխանությունների թիրախ է դարձել իր լրագրողական գործունեության համար: Իսմայիլովան հանդիսանում է Ադրբեջանում իշխանության վերին էշելոններում կոռուպցիոն փաստերի լրագրողական հետաքննությունների հեղինակ, որոնց արդյունքում բացահայտվել է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա ընտանիքի` օֆշորյան գոտիներում ունեցած հարյուր միլիոնավոր դոլարների հասնող ունեցվածքը:  Վերջին տարիներին նա թոք-շոու էր վարում «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունում:

Խադիջա Իսմայիլովայի ձերբակալությունը դատապարտել են Եվրամիությունը, Եվրոպայի Խորհուրդը, Եվրոպական խորհրդարանը, Եվրահանձնաժողովը, ԵԱՀԿ-ը, ԱՄՆ-ի պետքարտուղարությունը, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը, «Մարդու իրավունքների տուն» հիմնադրամը, Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանների կորպորացիաների գլխավոր տնօրեն Նենադ Պեջիկը, ԱՄՆ-ի հրատարակչական խորհուրդը, ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Դենիել Բայերը, Ադրբեջանի «Մուսավաթ», «Ումիդ», «Ժողովրդական ճակատ» կուսակցությունները եւ բազմաթիվ այլ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ:

Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի կապկացությամբ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Խադիջա Իսմայիլովային ներառել է 10 կին լրագրողների ցուցակում, որոնք գտնվում են կալանքի տակ աշխարհի տարբեր կետերում պետական մակարդակով կոռուպցիայի մասին գրելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am