Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում արգելափակվել են ՌԴ-ի երկու բանկերի՝ 637 մլն դոլար ակտիվները. The Wall Street Journal

ԱՄՆ-ում արգելափակվել են ՌԴ-ի երկու բանկերի՝ 637 մլն դոլար ակտիվները. The  Wall  Street Journal

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների իշխանություններն ԱՄՆ-ում արգելափակել են Ռուսաստանի երկու բանկերի՝ 637 միլիոն դոլար ընդհանուր գումարի ակտիվները, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Wall Street Journal-ին:

Հրատարակությունը վկայակոչում Է այն տվյալները, որոնք, «ի պատասխան իր հարցմանը», ստացվել են «ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունից»: 

Հրապարակման համաձայն՝ սառեցված Է «Ռոսիա» բանկի 572 միլիոն դոլարը: Դա 2013 թվականի դրությամբ վերջինիս բոլոր ակտիվների մոտավորապես 10 տոկոսն Է, պնդում Է թերթը: Նաեւ արգելափակված Է ՍՄՊ Բանկի առնվազն 65 միլիոն դոլարը՝ անցյալ տարի դրա ակտիվների ընդհանուր ծավալի շուրջ 2 տոկոսը:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, երկու բանկերն Էլ մտնում են Ռուսաստանի այն ձեռնարկությունների եւ ֆինանսական հիմնարկությունների ցուցակը, որոնց նկատմամբ ԱՄՆ-ը տնտեսական պատժամիջոցներ Է սահմանել: Պատժամիջոցների տակ են հայտնվել «Գազպրումը», «Գազպրոմ նեֆտը», «ԼՈՒԿՕՅԼ»-ը, «Սուրգուտնեֆտեգազը» եւ «Ռոսնեֆտը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am