Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կլոպը չի բացառում Ռոյսի վերադարձն արդեն «Համբուրգ»-ի հետ խաղում

Կլոպը չի բացառում Ռոյսի վերադարձն արդեն «Համբուրգ»-ի հետ խաղում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը չի բացառում, որ Մարկո Ռոյսը կարող է մասնակցել «Համբուրգ»-ի հետ առաջիկա խաղին:

«Ռոյսն ազդրի հեմատոմա ունի, և դեռ վերջնական ոչինչ հայտնի չէ: Հնարավոր է, նա կմասնակցի «Համբուրգ»-ի հետ առաջիկա հանդիպմանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Կլոպի խոսքը մեջ է բերում հայտնի Goal կայքը:

Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի շրջանակում Դորտմունդի «Բորուսիա»-ն հաղթել է Դրեզդենի «Դինամո»-ին: Դորտմունդցիների կազմում դուբլի հեղինակ է դարձել հարձակվող Չիրո Իմոբիլեն: Իտալացին աչքի է ընկել հանդիպման 50-րդ և 90-րդ րոպեներին: Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում չէր, սակայն խաղի 24-րդ րոպեին փոխարինել է վնասվածք ստացած Մարկո Ռոյսին:

Բունդելսիգայի 24-րդ տուրի շրջանակում «Բորուսիա»-ն արտագնա խաղում կմրցի «Համբուրգ»-ի հետ: Հանդիպումը կկայանա մարտի 7-ին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am