Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Պորոշենկոն մարտի 5-ը սգո օր է հայտարարել Դոնբասում զոհված հանքագործների հիշատակին

Պորոշենկոն մարտի 5-ը սգո օր է հայտարարել Դոնբասում զոհված հանքագործների հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահը հրամանագիր է ստորագրել, որով մարտի 5-ը սգո օր է հայտարարվել Դոնեցկի Զասյադկոյի անվան հանքում զոհված հանքագործների հիշատակին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է ուկրաինական պետության մամուլի ծառայությունը:

«Պետության ղեկավարի հրամանագրի համաձայն՝ սգո օրը Ուկրաինայի ամբողջ տարածքում ժամը 12:00-ին զոհվածների հիշատակը կհարգվի լռության րոպեով: Ամբողջ երկրում կխոնարհվեն Ուկրաինայի պետական դրոշները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Զասյադկոյի անվան հանքում պայթյուն Է տեղի ունեցել մարտի լույս 4-ի գիշերը: Դոնեցկի քաղաքապետարանի տվյալներով՝ միջադեպի պահին ածխահանքում եղել է 230 մարդ: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Յուլիանա Բեդիլոն, հաստատված է 24 մարդու զոհվելը, եւս 9 հանքագործների ճակատագիրն անհայտ է մնում:

Զասյադկոյի անվան հանքը համարվում է Ուկրաինայի ածխարդյունահանման խոշորագույն ձեռնարկություններից մեկը: Վերջին 15 տարվա ընթացքում հանքում տեղի է ունեցել հինգ խոշոր վթար, որոնց զոհ է դարձել գրեթե 300 մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am