Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Փամբակ» համալիրում մեկնարկել են ՀՌՕ-ի հետախույզների պարապմունքները

«Փամբակ» համալիրում մեկնարկել են ՀՌՕ-ի հետախույզների պարապմունքները

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ՌԴ ռազմաբազայի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները հատուկ  պարապմունքներ են սկսել ՀՀ պաշտպանության նախարարության բարձրլեռնային ուսումնավարժական «Փամբակ» համալիրում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՌՕ-ի մամուլի առայությունից, պարապմունքները, որոնց մասնակցում են ավելի քան 300 հետախույզներ, կտևեն մինչև ապրիլի կեսը։

Լեռնային տեղանքում ուսուցման ընթացքին և զինծառայողների տեղաշարժին կհետևի անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումը, կօգտագործվի հետախուզության ժամանակակից «Նավոդչիկ 2» համալիրը։

Մինչև հավաքի մեկնարկը զորամասի՝ լեռնային տեղանքում պատրաստության հրահանգիչներն անցկացրել են հրահանգչական-մեթոդական պարապմունքներ՝ հանդերձանքի նախապատրաստման, բարձրլեռնային պայմաններում վարքի կարգի և ձմռանն անվտանգության պահանջների վերաբերյալ։

«Փամբակ» ուսումնական կենտրոնում զինծառայողները կսովորեն հանդերձավորված, տարբեր եղանակներով հաղթահարել լեռնային զանգվածները և տարբեր արգելքներ՝ օգտագործելով քարտեզներ, կողմնացույց, նավիգատորներ, ինչպես նաև կյուրացնեն ալպինիստական հանգույցներ պատրաստելու, ժայռերն ապահովության միջոցներով և առանց դրանց մագլցելու և իջնելու հմտություններ։ Պարապմունքների ընթացքում հետախույզներն ստորաբաժանումների կազմում կկատարեն օդային և ջրային արգելքների անցումներ։

Մարտավարական պարապմունքների ժամանակ զինծառայողները կսովորեն նաև կիրառել ժամանակակից ռադիոտեխնիկական համալիրներ և անաղմուկ զենք՝ դիվերսիոն-հետախուզական խմբերի որոնման և կասեցման համար, ինչպես նաև լեռնային տեղանքում մարտ վարելու առանձնակատկությունները։

Լեռնային և ալպինիստական պատրաստականության թեմայով հավաքի ավարտին կանցկացվեն ժայռամագլցման և Շեգել լեռ (ծովի մակերևույթից ավելի քան 2,5 հազար մետր բարձրությամբ) անհատական և թիմային մրցումներ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am