«Փամբակ» համալիրում մեկնարկել են ՀՌՕ-ի հետախույզների պարապմունքները
23:53, 4 Մարտ, 2015ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ՌԴ ռազմաբազայի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները հատուկ պարապմունքներ են սկսել ՀՀ պաշտպանության նախարարության բարձրլեռնային ուսումնավարժական «Փամբակ» համալիրում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՌՕ-ի մամուլի առայությունից, պարապմունքները, որոնց մասնակցում են ավելի քան 300 հետախույզներ, կտևեն մինչև ապրիլի կեսը։
Լեռնային տեղանքում ուսուցման ընթացքին և զինծառայողների տեղաշարժին կհետևի անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումը, կօգտագործվի հետախուզության ժամանակակից «Նավոդչիկ 2» համալիրը։
Մինչև հավաքի մեկնարկը զորամասի՝ լեռնային տեղանքում պատրաստության հրահանգիչներն անցկացրել են հրահանգչական-մեթոդական պարապմունքներ՝ հանդերձանքի նախապատրաստման, բարձրլեռնային պայմաններում վարքի կարգի և ձմռանն անվտանգության պահանջների վերաբերյալ։
«Փամբակ» ուսումնական կենտրոնում զինծառայողները կսովորեն հանդերձավորված, տարբեր եղանակներով հաղթահարել լեռնային զանգվածները և տարբեր արգելքներ՝ օգտագործելով քարտեզներ, կողմնացույց, նավիգատորներ, ինչպես նաև կյուրացնեն ալպինիստական հանգույցներ պատրաստելու, ժայռերն ապահովության միջոցներով և առանց դրանց մագլցելու և իջնելու հմտություններ։ Պարապմունքների ընթացքում հետախույզներն ստորաբաժանումների կազմում կկատարեն օդային և ջրային արգելքների անցումներ։
Մարտավարական պարապմունքների ժամանակ զինծառայողները կսովորեն նաև կիրառել ժամանակակից ռադիոտեխնիկական համալիրներ և անաղմուկ զենք՝ դիվերսիոն-հետախուզական խմբերի որոնման և կասեցման համար, ինչպես նաև լեռնային տեղանքում մարտ վարելու առանձնակատկությունները։
Լեռնային և ալպինիստական պատրաստականության թեմայով հավաքի ավարտին կանցկացվեն ժայռամագլցման և Շեգել լեռ (ծովի մակերևույթից ավելի քան 2,5 հազար մետր բարձրությամբ) անհատական և թիմային մրցումներ։
© 2009 ARMENPRESS.am