Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի լեռներում սկսվել են ՀՌՕ-ի հրետանավորների վարժանքները

Հայաստանի լեռներում սկսվել են ՀՌՕ-ի հրետանավորների վարժանքները

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի «Ալագյազ» բարձրլեռնային ուսումնավարժական կենտրոնում  ՌԴ Հարավային ռազմական օկրուգի  հրետանային ստորաբաժանումների մոտ 400 զինծառայողներ սկսել են դաշտային պարապմունքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՌՕ-ի մամուլի ծառայությունից, հավաքն անցկացվում է ծովի մակարդակից ավելի քան 2000 մետր բարձրության վրա և կտևի մինչև մարտի վերջը:

Դաշտային հավաքի ուսումնական օրվա տևողությունը 10 ժամ է, և վարժանքների 50%-ը կանցկացվի գիշերը:

Մեկամսյա վարժանքների ընթացքում հրետանավորները կանցնացնեն մարտավարական, հատուկ և տեխնիկական պատրաստության, ինչպես նաև ժամանակակից ռազմական տեխնիկա վարելու, կրակային պարապմունքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am