Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Անչափահասին միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի առթիվ hարուցվել է քրեական գործ

Անչափահասին միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի առթիվ hարուցվել է 
քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ անչափահասին  դիտավորությամբ միջին ծանրության մարմնական վնաս  պատճառելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով։

Մարտի 3-ի ժամը 21:55-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության բաժնում ահազանգ է ստացվել, որ գանգուղեղային հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Երևանի 17-ամյա մի բնակիչ (ծնված 25.08.1997թ.)։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ անչափահասին աչքի շրջանում մարմնական վնասվածք է պատճառվել օդամղիչ ատրճանակից արձակված կրակոցների հետևանքով՝ 2015 թվականի մարտի 3-ին՝ ժամը 16:00-ին՝ մի շարք այլ անչափահասների մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է վիճաբանության շարժառիթը, մասնակիցների, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Կասկածյալը քննչական բաժին է ներկայացրել օդամղիչ ատրճանակը։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել  անչափահաս կասկածյալին ծնողի հսկողությանը հանձնելը:

Մարմնական վնասվածք ստացած անչափահասը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։

Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am