Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նորա Արմանիի հիմնադրած փառատոնը կմեկնարկի Նյու Յորքում

Նորա Արմանիի հիմնադրած փառատոնը կմեկնարկի Նյու Յորքում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Նյու Յորքում մարտի 16-22-ը կանցկացվի դերասան և պրոդյուսեր Նորա Արմանիի հիմնադրված SR՝ սոցիալական խնդիրներին նվիրված կինոփառատոնը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն անցկացվելու է «Թրայբեկա» կինոթատրոններում:

Փառատոնում ընդգրկված է 33 երկրից ներկայացված 54 ֆիլմ: Ներկայացվելու են նաև հայկական կինոնկարներ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ Քեյ Մուրադյանի «Իմ մայրիկի ձայնը», Դավիթ Հովանի «Ադանայում ծնվածը», Վիկտորիա Բութլեր-Սլոսի «Կիպրոսյան ամառ 1974» և Շահեն Նազարենկոյի «24 /Հավատով» (Հավատով խոստովանում եմ):

Ֆիլմերից յուրաքանչյուրը մի հայի պատմություն է: Ռեժիսոր Դավիթ Հովանի «Ադանայում ծնվածը» ֆիլմի հիմքում ընկած է Ֆրանսիայի կողմից Ադանայի հանձնումը թուրքերին, որը պատճառ է դարձել մեկ այլ տեղահանության և այդ քաղաքից հայերի հետագա արտաքսման:

Քեյ Մուրադյանի «Իմ մայրիկի ձայնը» ֆիլմի հիմքում Հայոց ցեղասպանության ժամանակ որբացած 14 տարեկան աղջկա իրական պատմությունն է, ով ճանապարհ է ընկնում դեպի Ամերիկա՝ ամուսնանալու մի մարդու հետ, ում տեսել էր միայն լուսանկարով:

Իսկ Շահեն Նազարենկոյի «Հավատով խոստովանում եմ» ֆիլմը ստեղծվել է Հայ առաքելական եկեղեցու ազնիվ ու սուրբ առաջնորդներից մեկի՝ Սուրբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանում եմ» աղոթքի հիման վրա:

Կինոփառատոնում ընդրգված են այնպիսի ֆիլմեր, որոնք անդրադառնում են հասարակական հնչողություն ունեցող խնդիրներին՝ ռասայական փոխհարաբերություններին ու խտրականությանը, կանանց դեմ բռնություններին, ոստիկանության դաժանություններին, ներգաղթին ու աքսորին:

Կինոռեժիսոր, SR-ի  հիմնադիր և գեղարվեստական տնօրեն Նորա Արմանին նշել է, որ փառատոնն իր մտահղացումն է: «Ես խորապես հավատում եմ, որ բռնության արտացոլումը մեր էկրաններին և տեսախաղերում պատասխանատու է մեր հասարակության մեջ չարի արմատավորման և հաղորդակցության միջոցներով բռնության տարածման համար: Շատ ֆիլմեր ներկայումս քաջալերում են խեղաթյուրումը, արմատացած կարծրատիպերը և երիտասարդների ու չափահասների շրջանում ստեղծում խուսափողական վերաբերմունք՝ հիմնական սոցիալական խնդիրների վերաբերյալ: Մինչդեռ, ընդհակառակը, պարզապես ավելի շատ կենտրոնանալով սոցիալական ուղղվածություն ունեցող թեմաներին` կարելի է կինոյի հզոր ուժի միջոցով նպաստել սոցիալական դրական փոփոխություններին»,- նշել է փառատոնի հիմնադիրը:

Նորա Արմանին մեծ ճանաչում ունեցող արվեստագետ է: Նա կազմակերպում և իրականացնում է ֆիլմերի ցուցադրման միջոցառումներ: Իր փարիզյան ֆիլմերի արտադրության ընկերության՝ Square Mango Films-ի միջոցով նա կազմակերպել է ֆիլմերի ցուցադրություններ նաև այլ երկրներում և փառատոններում:

Այս փառատոնը հիմնադրվել է դեռևս 2013 թվականին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am