Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Ազգությունը թաքցրած հայը Նիդեռլանդներից կարող է ընտանիքի հետ արտաքսվել Հայաստան

Ազգությունը թաքցրած հայը Նիդեռլանդներից կարող է ընտանիքի հետ արտաքսվել 
Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների Դեն Բոշ քաղաքի դատարանը հայտարարել է հայազգի Հովսեփին և նրա ընտանիքին Հայաստան արտաքսելու հնարավորության մասին: Դատարանը նման որոշման համար հիմք է ընդունել այն, որ 16 տարեկանում Նիդեռլանդներ տեղափոխվելիս Խաչատրյանը թաքցրել է իր իրական ինքնությունը` անունն ու ազգությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով հոլանդական «Էքսպատիկա» կայքը, Խաչատրյանն ամուսնած է , ունի երկու երեխա:

Դատարանը հայտնել է, որ Արդարադատության կրտսեր նախարար Ֆրեդ Թիվենը լիազորված է մերժել Խաչատրյանի բնակության թույլտվության նոր խնդրանքը: Նախկին թույլտվությունը սպառվել էր դեռ 2010 թվականին:

Բաքսմիր քաղաքի, ուր բնակվում է Խաչատրյանների ընտանիքը, ավելի քան 700 բնակիչներ դիմում խնդրագիր են ստորագրել` նրանց աջակցելու համար: Իսկ քաղաքային խորհուրդը ֆինանսական աջակցություն է տրամադրել հայ ընտանիքին, քանի որ Հովսեփ Խաչատրյանը որպես անօրինական գաղթական զրկվել էր նաև աշխատանքից


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am