Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երվանդ Զախարյանը Տորոնտոյում ներկայացրել է Հայաստանի ընդերքի ոլորտի զարգացման հեռանկարները

Երվանդ Զախարյանը Տորոնտոյում ներկայացրել է Հայաստանի ընդերքի ոլորտի 
զարգացման հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը մարտի 1-3-ը Տորոնտոյում մասնակցել է հանքարդյունաբերության ոլորտի ամենամյա միջազգային համաժողովին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, համաժողովին ելույթ է ունեցել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների  նախարար Երվանդ Զախարյանը: Նախարարն իր ելույթում ներկայացրել է Հայաստանի ընդերքի ոլորտի քաղաքականությունը, օրենսդրական դաշտը, բնագավառի ընթացիկ իրավիճակն ու զարգացման հեռանկարները:

Երվանդ Զախարյանը համաժողովի շրջանակներում հանդիպումներ է ունեցել հանքարդյունաբերության բնագավառի մի շարք ընկերությունների, այդ թվում՝ Հայաստանում գործունեություն ծավալող «Dundee Precious Metals», «Lydian International»,  «Centerra Gold inc» ընկերությունների ղեկավարների հետ: Քննարկվել են Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների ներգրավման և գործունեության ընդլայնման հետ կապված հարցերը:

Նախարարը մասնակցել է նաև համաժողովի շրջանակներում կազմակերպված հանքարդյունաբերության ցուցահանդեսին:

Տորոնտոյի համաժողովի հիմնական նպատակն է բնական պաշարների ոլորտում խթանել նոր գործարար ուղիներ՝ Կանադայի և Եվրասիական տարածաշրջանի երկրների միջև: Համաժողովը միաժամանակ հիանալի հնարավորություն է մասնակից երկրների համար  ներկայացնել  ընդերքի ոլորտում ունեցած հնարավորություններն ու առաջարկները: Համաժողովին յուրաքանչյուր տարի մասնակցում է 100 երկրների շուրջ  25 հազար ներկայացուցիչ՝ հանքարդյունաբերության ոլորտի համաշխարհային դերակատարներ, բնագավառի քաղաքականությունը մշակողներ, ներդրողներ, ֆինանսավորողներ, արդյունահանողներ և վերամշակողներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am