Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շառլ Ազնավուրը համերգ կունենա Բասկերի երկրում

Շառլ Ազնավուրը համերգ կունենա Բասկերի երկրում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  91-ամյա ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը համերգ կունենա Բասկերի երկրում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ֆրանսիական sudouest.fr կայքը, համերգը կկայանա մայիսի 9-ին Սան Սեբաստիան քաղաքի «Կուրսաալ» սրահում: Կայքը նշում է, որ Ազնավուրն այնտեղ հանդես կգա Իսպանիայում ելույթ ունենալուց հետո: Մինչ այդ բեմի լեգենդը մայիսի 7-ին հանդես կգա Մադրիդի Բարքլայքարդ կենտրոնում (Պալասիո դե Դեպորտես):

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: Լեգենդար երգիչը նախորդ տարի տոնեց իր ծննդյան 90-րդ հոբելյանը, համերգներ ունեցավ աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում` նաև Հայաստանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am