Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Հնդկաստանում խոզագրիպը տարեսկզբից 1158 մարդու կյանք Է խլել, երկրում խուճապ Է սկսվում

Հնդկաստանում խոզագրիպը տարեսկզբից 1158 մարդու կյանք Է խլել, երկրում խուճապ Է սկսվում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանում խոզագրիպը տարեսկզբից 1150 մարդու կյանք Է խլել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 4-ին ՏԱՍՍ-ին հայտնել են երկրի առաողջապահության եւ ընտանիքի բարեկեցության նախարարությունում:

Գերատեսչության տվյալներով՝ «տարբեր նահանգների եւս ավելի քան 22 հազար բնակիչներ վարակվել են H1N1 վիրուսով»: Ամեն օր վիրուսը մոտավորապես 50 հնդիկների մահվան պատճառ Է դառնում: Մարտի 2-ի տվյալների համաձայն՝ մահվան դեպքեր են գրանցվել երկրի 28 նահանգներից 24-ում: Իրադրությունն առավել տագնապալի Է Հուջարաթ եւ Ռաջասթան արեւմտյան նահանգներում եւ Հնդկաստանի հյուսիս-արեւմուտքում, որտեղ տարեսկզբից մահացել Է համապատասխանաբար 283 եւ 277 մարդ: 

Փետրվարի 24-ից Ահմադաբադի՝ Հուջարաթի նահանգի ամենամեծ քաղաքի իշխանությունները արգելել են բոլոր զանգվածային հավաքները, բացառությամբ հարսանիքների եւ թաղումների, որպեսզի կանխեն խոզագրիպի տարածումը: Սակայն այս միջոցառումները չեն ազդել վիճակագրության վրա, ինչը իսկական խուճապ Է առաջացրել քաղաքում: Այդ կապակցությամբ Ահմադաբադի Փաստաբանների ընկերակցությունը հայտարարել Է, որ ավելի քան 10 հազար իրավաբաններ առաջիկա շաբաթվա ընթացքում չեն մասնակցի դատական նիստերին, որպեսզի խուսափեն վարակվելու սպառնալիքից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am