Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նիզամիում բնակելի տան տանիք է այրվել

Նիզամիում բնակելի տան տանիք է այրվել

ԱՐՏԱՇԱՏ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզային փրկարարական վարչությունում մարտի 3-ին, ժամը 14:08-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Նիզամի գյուղի Ազատության փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեցին Արարատի մարզային փրկարարական վարչությունից, դեպքի վայրում պարզ է դարձել, որ հրդեհը տեղի է ունեցել հիշյալ փողոցի թիվ 1 տանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:24-ին, եւ մարվել` ժամը 14:35-ին: Հրդեհի հետեւանքով այրվել է 60 քմ տարածքով տան տանիքը, եւ 100 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am