Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կանայք և աղջիկները կարող են մեկ ամիս անվճար բուժում ստանալ

Կանայք և աղջիկները կարող են մեկ ամիս անվճար բուժում ստանալ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանանց միամսյակի կապակցությամբˋ առողջական խնդիրներ ունեցող կանայք և աղջիկները կկարողանան անվճար բուժզննում անցնել և վիրահատվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանըˋ  նշելով, որ քաղաքապետարանի կազմակերպած «Ձեզ համար, կանա'յք» առողջապահական ակցիայից օգտվելու համար, քաղաքացիները պետք է դիմեն տեղամասային պոլիկլինիկաներ` հերթագրվելու համար: Ակցիան կսկսվի մարտի 8-ին հաջորդող առաջին աշխատանքային օրը՝ մարտի 9-ին, և կտևի մինչև ապրիլի 7-ը: «Անցյալ տարի ակցիայով բուժսպասարկման է դիմել 26 հազարից ավելի քաղաքացի, նրանցից վիրահատվել է 1936-ը: Այս տարի 5 ուղղություն է ընդգրկում ակցիան, որոնցից երեքը վիրահատական՝ աչքի, գինեկոլոգիական, ընդհանուր վիրաբուժական, և երկու հետազոտական՝ համակարգչային տոմոգրաֆիայի և վահանաձև գեղձի ու հորմոնների հետազոտություն»,- ասաց Բաբինյանը:

Նրա խոսքովˋ ամենից շատ եղել են աչքի վիրահատությունները: Քաղաքապետարանը հետամուտ է լինելու խախտումներին և բոլոր բողոքներին: «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ամենօրյա վերահսկողության  տակ պահել ակցիայի ընթացքն՝ ընդգծելով, որ անվճար բուժսպասարկում պետք է ստանան բոլոր հերթագրվածները»,- ներկայացրեց առողջապահության վարչության պետը:

Ինչպես ամեն տարի, նախնական հետազոտությունը կատարվելու է Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներում, որտեղից քաղաքացիներն, ըստ անհրաժեշտության, կուղեգրվեն համապատասխան հիվանդանոցներ՝ նեղ մասնագիտական հետազոտության, ապա, անհրաժեշտության դեպքում, վիրահատության։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am