Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԲՀԿ-ն Ռուստամ Գասպարյանից կուսակցությունը լքելու մասին դիմում չի ստացել

ԲՀԿ-ն Ռուստամ Գասպարյանից կուսակցությունը լքելու մասին դիմում չի ստացել

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատգամավոր Ռուստամ Գասպարյանից կուսակցությունը լքելու մասին դիմում չի ստացել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով մամուլում տարածված տեղեկատվությունն այն մասին, թե Ռուստամ Գասպարյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լքելու մասին դիմում է ներկայացրել: «Ես նման տեղեկություններ չունեմ: Երեք օր առաջ եմ զրուցել Ռուստամ Գասպարյանի հետ, և նա այդ ժամանակ նման մտադրություն չուներ: Եթե հիմա նա փոխել է իր մտադրությունը, դա այլ հարց է, սակայն, ամեն դեպքում, ո՛չ խմբակցությունը, ո՛չ կուսակցությունը նման դիմում չի ստացել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Զոհրաբյանը:

Մամուլում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լքելու մասին դիմում է ներկայացրել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am