Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սիրիայի արտգործնախարարն ընդունել է Դողու Փերինչեքին

Սիրիայի արտգործնախարարն ընդունել է Դողու Փերինչեքին

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի և Թուրքիայի ազգերի հարաբերությունները խոր արմատներ ունեն, սակայն Թուրքիայի կառավարությունը, սխալ ընկալելով քաղաքական իրադարձությունները տարածաշրջանում, Սիրիայի նկատմամբ որդեգրել է այնպիսի որոշումներ, որոնք վնասել են 2 ազգերի շահերը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարար, փոխվարչապետ Ուալիդ ալ Մուալեմը Դողու Փերինչեքի գլխավորությամբ թուրքական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

Ուալիդ ալ Մուալեմը թուրքական պատվիրակության անդամներին կոչ է արել պաշտպանել սիրիական և թուրք ազգերի ընդհանուր շահերը, ներդրում ունենալ տարածաշրջանում և աշխարհում անվտանգության ու կայունության հաստատման գործում:

 Նա նախազգուշացրել է Մերձավոր Արևելքի ապագայի վրա կախված ծայրահեղական ահաբեկչության համընդհանուր սպառնալիքի վերաբերյալ:

Թուրքական պատվիրակության ղեկավարն իր հերթին հաստատել է, որ թուրք ազգն աջակցում է սիրիացիներին ահաբեկչության դեմ պայքարում՝ ավելացնելով, որ Էրդողանի սխալ քաղաքականությունը ահաբեկիչների համար ճանապարհ է բացել, որոնք գործում են Իսրայելի և ԱՄՆ-ի շահերով՝ պատերազմ հրահրելով տարածաշրջանում:

Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարար, փոխվարչապետ Ուալիդ ալ Մուալեմը մարտի 2-ին ընդունել է Թուրքիայի քաղաքական կուսակցության ներկայացուցիչների, հասարակական գործիչների և պատգամավորների պատվիրակությանը` Թուրքական աշխատավորական կուսակցության գլխավոր քարտուղար Դողու Փերինչեքի գլխավորությամբ:

2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական Դողու Փերինչեքին՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար` ենթարկելով ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության: Վո կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am