Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բիձինա Իվանիշվիլին պահպանել Է Վրաստանի ամենահարուստ մարդու կարգավիճակը

Բիձինա Իվանիշվիլին պահպանել Է Վրաստանի ամենահարուստ մարդու կարգավիճակը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին վարչապետ եւ «Վրացական երազանք» կառավարող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին 21 դիրքով իջել Է «Աշխարհի միլիարդատերերի» վարկանիշում՝ ընթացիկ տարում զբաղեցնելով 291-րդ տեղը:

Forbes-ի վերջին տվյալների համաձայն, որոնք հրապարակվել են մարտի 2-ին, 2015 թվականին Իվանիշվիլիի կարողությունը կազմում Է 5,2 մլրդ ԱՄՆ-ի դոլար: Այսպիսով՝ նա պահպանել Է Վրաստանի ամենահարուստ մարդու կարգավիճակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

«Ներկայում Վրաստանի ամենահարուստ մարդն իր փողերը վաստակել Է Ռուսաստանում եւ տուն Է վերադարձել 2003 թվականին»,-նշում Է հրատարակությունը:

2014 թվականին Իվանիշվիլիի կարողությունը, ինչպես եւ ընթացիկ տարում, գնահատվում Էր 5,2 մլրդ դոլար, բայց այն ժամանակ նա 270-րդ հորիզոնականն Էր զբաղեցնում «Աշխարհի միլիարդատերերի» վարկանիշում: 2013 թվականին Իվանիշվիլին 5,3 մլրդ դոլար կարողությամբ 229-րդ տեղում Էր, իսկ 2012 թվականին՝ 153-րդ տեղում՝ 6,4 մլրդ դոլար կարողությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am