Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանի վրա արյան գույն ունեցող հյութ են լցրել

Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանի վրա արյան գույն ունեցող հյութ են լցրել

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի Դեկարտի անվան համալսարանում մի ցուցարար, ով, թուրքական լրատվականների պնդմամբ, ազգությամբ հայ է, իր բողոքն է հայտնել Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Հաքքը Աքիլի ելույթի ժամանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, երիտասարդը դեսպանի ելույթի ժամանակ վազել և արյան գույն ունեցող և Հայաստանի խորհրդանիշը համարվող նռան հյութ է լցրել նրա վրա:

Թուրքական պարբերականը գրում է, որ անվտանգության աշխատակիցները պարզել են, որ հարձակում գործածը հայ է եղել, և նրա դեմ բողոք է ներկայացվել: Ոչ մի լրատվամիջոց չի հայտնում երիտասարդի անունը: Կա տեսագրությունը, որտեղ երևում է` երիտասարդը չի խոսել, հայերեն ոչ մի բառ չի արտաբերել: Այս միջադեպին անդրադարձել է նաեւ ֆրանսիական France24-ը, սակայն կրկին թուրքական աղբյուրները վկայակոչելով: Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Աքիլը չի կորցրել հարմար պահը և շտապել է հայտարարել, որ հայերը նմանօրինակ հարձակումներ նախկինում ևս արել են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am