Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել

Խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում  Փետրվարի 28-ից մարտի 1-ը ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մասնավորապես՝ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում այրվել են պտղատու ծառեր և 3000 քմ խոտածածկ տարածք, Վեդի քաղաքի ենթակայանի մոտակայքում՝ 5000 քմ խոտածածկույթ և մոտ 100 խաղողի վազ, Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 141-րդ կմ-ին՝ մոտ 1000 քմ եղեգ:

Երևանի Նոր Խարբերդի ամառանոցների 1-ին փողոցում այրվել է մոտ 500 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am