Խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել

Armenpress 10:27, 1 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում  Փետրվարի 28-ից մարտի 1-ը ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մասնավորապես՝ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում այրվել են պտղատու ծառեր և 3000 քմ խոտածածկ տարածք, Վեդի քաղաքի ենթակայանի մոտակայքում՝ 5000 քմ խոտածածկույթ և մոտ 100 խաղողի վազ, Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 141-րդ կմ-ին՝ մոտ 1000 քմ եղեգ:Երևանի Նոր Խարբերդի ամառանոցների 1-ին փողոցում այրվել է մոտ 500 քմ խոտածածկ տարածք:Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am