Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Սումգայիթի ոճրագործությունն Ադրբեջանի էթնիկ զտում ների քաղաքականության արդյունքն էր. պատմաբան

Սումգայիթի ոճրագործությունն Ադրբեջանի էթնիկ զտում ների քաղաքականության 
արդյունքն էր. պատմաբան

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սումգայիթի ոճրագործությունն Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած էթնիկ զտումների քաղաքականության արդյունքն էր: «Ադրբեջանը երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների նկատմամբ տարիներ շարունակ վարում էր էթնիկ զտումների քաղաքականություն և Սումգայիթյան ջարդերը հենց այդ քաղաքականության ուղղակի արդյունքն են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`լրագրողների հետ փետրվարի 28-ին տեղի ունեցած հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց պատմաբան Գևորգ Մելքոնյանը:

Նա նշեց, որ Սումգայիթի ոճրագործությունը ի ցույց դրեց երեք կարևոր հանգամանք: «Առաջինը`Սումգայիթյան ջարդերը մեր մեջ ամրապնդեցին այն համոզմունքը, որ եթե Արցախը չպայքարեր, ապա իրեն սպառնում էր Նախիջևանի հայաթափման ճակատագիրը, երկրորդ`Ադրբեջանը պատրաստ չէ ընդունել ազգերի ինքնորոշման սկզբունքը և երրորդ`Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունները տարիների ընթացքում կենթարկվեն էթնիկ զտումների»,-ընդգծեց Մելքոնյանը:

Անդրադառնալով Սումգայիթյան ջարդերի միջազգային դատապարտման խնդրին` նա նկատեց, որ մենք կարող ենք օգտագործել մեր ունեցած փաստերը այդ խնդիրը միջազգայնորեն բարձրաձայնելու համար: «1988թվականին Եվրախորհուրդի ընդունած Սումգայիթի ջարդերը դատապարտող բանաձևը, ինչպես նաև ջարդարարների դատավարության սղագրությունները պետք է օգտագործել պետական մակարդակով վերը նշված խնդիրը բարձրաձայնելու համար, որը կանխարգելիչ նշանակություն կունենա հետագայում Ադրբեջանի կողմից նմանատիպ կոտորածները բացառելու համար»,-հավելեց Մելքոնյանը:

1988թ. հուլիսի 7-ին Եվրախորհուրդն ընդունել է Սումգայիթյան ջարդերը դատապարտող բանաձև: Դրանում, մասնավորապես, ասվում է.  

«Նկատի ունենալով ԼՂԻՄ-ի` Հայաստանի մաս հանդիսանալու պատմական իրողությունը (մարզի բնակչության 80%-ը կազմում են հայերը), ինչպես նաև 1923թ.-ին այս մարզը կամայական որոշմամբ Ադրբեջանին միացնելու հանգամանքը, ինչպես նաև 1988թ. փետրվարին ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայերի կոտորածը, նկատի ունենալով, որ Ադրբեջանում վատթարացող քաղաքական իրավիճակի պատճառով տեղի ունեցան հայերի զանգվածային սպանություններ Սումգայիթում և բռնություններ Բաքվում, ինչի հետևանքով հայերի համար վտանգավոր է ապրել Ադրբեջանում, ԵԽ-ն դատապարտում է Ադրբեջանում հայ ցուցարարների հանդեպ բռնություններն ու ճնշումները»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am