Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ գյուղատնտեսության նախարարարն այցելել է Լճաշենի կաթի արտադրամաս

ՀՀ գյուղատնտեսության նախարարարն այցելել է Լճաշենի կաթի արտադրամաս

ԳԱՎԱՌ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում արդեն երրորդ տարին է, ինչ գործում է նույն գյուղի ձեռներեց Վանիկ Սարգսյանին պատկանող կաթի վերամշակման արտադրամասը, որտեղ այսօր աշխատանքային այցով գտնվեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` նախարարը տեղում ծանոթացավ արտադրամասի շենքային պայմաններին, արտադրական հզորություններին, տեսականուն եւ իրացման հետ կապված խնդիրներին: 

Ինչպես  ներկայացրեց Վանիկ Սարգսյանը, ձեռնարկությունը մթերում եւ վերամշակում է Սեւանի տարածքի համայնքների անասնապահական տնտեսությունների արտադրած կաթը, որը ձմռան ամիսներին օրական կազմում է երկու, ամռան ամիսներին` չորս հազար լիտր: Մթերված կաթից ստացվում է պանիր, մածուն, թթվասեր, այլ մթերքներ, որոնք վաճառվում են տեղական շուկայում: Այստեղ ստեղծվել է 12 մշտական աշխատատեղ:

Ձեռնարկությունը զարգանալու եւ ընդլայնվելու խնդիր եւ ցանկություն ունի, որի համար զգում է աջակցության կարիք, ինչը եւ խոստացավ ցուցաբերել ՀՀ գյոուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը` ՀՀ գյուղնախարարության «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի» երկրորդ փուլի շրջանակներում` պայմանով, որ ձեռնարկատերը որոշակիորեն բարելավի արտադրամասի շենքային պայմանները եւ կատարի համաֆինանսավորում: «Այդ դեպքում ձեռնարկությունը ծրագրի գրասենյակի կողմից կստանա 50 հազար դոլար արժողությամբ կաթի վերամշակման նորագույն սարքավորումներ»,- հավաստեց Սերգո Կարապետյանը:

 

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am