Հարիսոն Ֆորդը խաղալու Է «Ածելու վրայով վազողը» սիքվելում
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասան Հարիսոն Ֆորդը կխաղա «Ածելու վրայով վազողը» սիքվելում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Variety-ին:
«Մեզ համար պատիվ Է, որ Հարիսոնը միանում Է մեր թիմին»,-հայտարարել են ֆիլմի պրոդյուսերներ Բրոդերիկ Ջոնսոնը եւ Էնդրյու Կոսովը: Նշվում Է, որ կինոնկարի պրոդյուսերների թվում լինելու Է նաեւ 1982 թվականի «Ածելու վրայով վազողը» օրիգինալի ռեժիսոր Ռիդլի Սքոթը:
Ֆորդն ինքը վերջերս հայտարարել Է, որ շարունակության սցենարները «լավագույնն են, ինչը ինքը երբեւիցե կարդացել Է»:
Ֆիլմի ռեժիսորը կլինի Դենի Վիլնյովը, որը հայտնի Է «Գերուհիները» ֆիլմով. ժապավենի սցենարի վրա աշխատում են Հեմփթոն Ֆանչերը եւ Մայքլ Գրինը: Նախագծի վերաբերյալ որեւԷ այլ մանրամասներ դեռեւս հայտնի չեն:
Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, կուլտային դարձած «Ածելու վրայով վազողը» ֆիլմի գործողությունը ծավալվում Է Լոս Անջելեսում 2019 թվականին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում