Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պուտինը հայտարարել Է Կրեմլի վարչակազմում աշխատավարձերը 10 տոկոսով կրճատելու մասին

Պուտինը հայտարարել Է Կրեմլի վարչակազմում աշխատավարձերը 10 տոկոսով կրճատելու մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրեմլի վարչակազմում աշխատավարձերը 10 տոկոսով կկրճատվեն: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, այս որոշման մասին փետրվարի 27-ին ՌԴ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ կայացած օպերատիվ խորհրդակցության ժամանակ հայտնել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Խորհրդակցության օրակարգի համատեքստից դուրս Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի անդամներին իրազեկել Է նախագահի վարչակազմում աշխատավարձերը 10 տոկոսով կրճատելու՝ իր ընդունած որոշման մասին»,- ասել Է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:   

Փետրվարի 27-ի խորհրդակցությունում քննարկվել Է Մինսկի համաձայնությունների իրագործման ընթացքը՝ Դոնբասում հակամարտության մասնակիցների կողմից ծանր սպառազինությունների հետքաշման գործընթացի առումով, ինչպես նաեւ մի շարք հրատապ սոցիալ-տնտեսական հարցեր, հավելել Է նա:

Ռոսստատի տվյալներով՝ 2014 թվականի հունվար – սեպտեմբերին նախագահի վարչակազմում աշխատավարձը միջին հաշվով կազմել Է 216,411 հազար ռուբլի:   

Ավելի վաղ աշխատավարձերի կրճատման հարց Է դրվել նաեւ խորհրդարանում: Պետդումայի խոսնակ Սերգեյ Նառիշկինը պալատի խմբակցություններին խնդրել Է քննարկել պատգամավորների աշխատավարձերի կրճատման հնարավորության հարցը, այս նախաձեռնությունը պաշտպանել են բոլոր չորս խմբակցությունները: Նառիշկինին պաշտպանել Է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, որն առաջարկել Է սենատորների աշխատավարձը կրճատել 10 տոկոսով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am