Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՄԱԿ-ը կավելացնի Հալեպին ցուցաբերվող հումանիտար օգնությունը հակամարտության «սառեցման» դեպքում

ՄԱԿ-ը կավելացնի Հալեպին ցուցաբերվող հումանիտար օգնությունը հակամարտության «սառեցման» դեպքում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ը մտադիր է շտապ կարգով ավելացնել հումանիտար օգնության մատակարարումները Սիրիայի Հալեպ քաղաքին, եթե հաջողվի իրագործել մարտական գործողությունների տեղային «սառեցման» պլանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, հումանիտար հարցերի համակարգողի տեղակալ Կյունգ Վա Կանգը:

«Մենք պլանավորում ենք շտապ կարգով տրամադրել անհրաժեշտ պարենամթերքն ու այլ պաշարներ, ինչպես նաեւ վերակագնել բազային կոմունալ ծառայությունների աշխատանքը, այդ թվում՝ էլեկտրականության մատակարարումը եւ կոյուղու համակարգը, հավաքել փլատակները, երեխաներին վերադարձնել դպրոցներ եւ նորոգել վնասված տները»,- հայտնել է Կանգը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ բրիֆինգ անցկացնելով ԱԽ-ում՝ նա նշել է, որ ՄԱԿ-ը կօգտվի Սիրիայում հումանիտար գործողություններն ընդլայնելու ցանկացած հնարավորությունից, այդ թվում՝ հակամարտության «սառեցումից»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am