Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Արսեն Բաղդասարյանին ստիպել են, որ նա պահանջի Ադրբեջանի քաղաքացիություն. Արծրուն Հովհաննիսյան

Արսեն Բաղդասարյանին ստիպել են, որ նա պահանջի Ադրբեջանի 
քաղաքացիություն. Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ 11 ՓԵՏՐՎԱՐԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի գնահատմամբ, ադրբեջանական կողմը դիմել է տարատեսակ սադրանքների, ստիպել, որպեսզի Արսեն Բաղդասարյանը Ադրբեջանի քաղաքացիություն պահանջի: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հովհաննիսյանն ասաց, թե հայկական կողմի համար նորություն չէ, որ ադրբեջանական կողմը պատմության հակառակ երեսն է ներկայացնում եւ խեղաթյուրում պատմությունը: Սա առաջին դեպքը չէ: Սկզբում խոսք էր գնում Արսեն Բաղդասարյանին երրորդ երկիր տեղափոխելու մասին, հիմա արդեն այլ բան են խոսում: Կարծում եմ, Արսեն Բաղդասարյանի գլխին «սարքել են» եւ նրան ստիպում են, որ նա Ադրբեջանի քաղաքացիություն պահանջի»,- ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը` միաժամանակ չբացառելով, որ իրականում Արսեն Բաղդասարյանը ցանկանում է վերադառնալ, բայց Ադրբեջանը թաքցնում է այդ հանգամանքը:

Ադրբեջանական կայքերի փոխանցմամբ, Ադրբեջանի խոշտանգումների դեմ կոմիտեի ներկայացուցիչ Էլչին Բեհբուդովը հայտարարել է, որ Ադրբեջանում գերության մեջ ընկած Արսեն Բաղդասարյանը ուզում է Ադրբեջանի քաղաքացիություն ստանալ:

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով այդ երկրի ռազմական գերատեսչությանը, հաղորդել էին, թե իբր դեկտեմբերի 26-ի երեկոյան, ադրբեջանական զինուժը կանխել էր Աղդամի ուղղությամբ հայկական հետախուզական խմբի առաջխաղացումը, ինչի հետեւանքով պրոֆեսիոնալ զինվորական Արսեն Էդուարդի Բաղդասարյանը գերվել է: Ավելի ուշ պաշտպանության բանակը հերքել էր դիվերսիայի մասին լուրը եւ նշել, որ Արսեն Բաղդասարյանը, հանդիսանալով ՊԲ պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, ինչի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորմամբ, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am