Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռուսաստանում Էբոլա վիրուսի կասկածանքով տղամարդ է հոսպիտալացվել

Ռուսաստանում Էբոլա վիրուսի կասկածանքով տղամարդ է հոսպիտալացվել

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կարմիր խաչի» աշխատակիցը, ով որոշ ժամանակ բնակվել է Սենեգալում եւ Գվինեայում, հոսպիտալացվել է Էբոլա վիրուսի կասկածանքով Ռուսաստանի Պրիմորյե շրջանում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «ՏԱՍՍ»-ին տեղեկացրել են շրջանի առողջապահական գերատեսչության աշխատակազմից:

Տղամարդը տեղափոխվել է Ուսուրիյսկ քաղաքի հատուկ բժշկական հաստատություն: Նրանից վերցված արյան անալիզն արդեն ուղարկվել է Նովոսիբիրսկի հատուկ լաբորատորիա:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, հունվարի 25-ի դրությամբ աշխարհում Էբոլա վիրուսով վարակվել է 22.1 հազար մարդ, ավելի քան 8.8 հազարը վախճանվել է: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am