Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սերժ Սարգսյանը երկրորդ անգամ «ոչ» ասաց Էրդողանին. «Հուրիեթ»

Սերժ Սարգսյանը երկրորդ անգամ «ոչ» ասաց Էրդողանին. «Հուրիեթ»

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստում թուրքական լրատվականները որակել են որպես Էրդողանի` Չանաքքալե գալու հրավերի երկրորդ բացասական պատասխան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Հուրիեթ» պարբերականը այս մասին իր հոդվածը հրապարակել է «Սարգսյանի երկրորդ պատասխանը Էրդողանին» խորագրով:

Թուրքական լրատվամիջոցը նշում է, որ Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Չանաքքալեի հարյուրամյակի տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևան ուղարկած հրավերին երկրորդ անգամ «ոչ» ասաց: «Հուրիեթ»-ը հիշատակում է ՀՀ Նախագահի խոսքն այն մասին, որ Թուրքիան այդ հրավերով կատարել է «անհեռատես և ցինիկ» որոշում: «Երբ ստացա այդ անպարկեշտ հրավերը, անհրաժեշտ համարեցի անմիջապես և հանրայնորեն պատասխանել Ռեջեփ Էրդողանին, քանի որ ակնհայտ էր, որ հրավերի փաստը կարող է թյուր կերպով հասկացվել և մեկնաբանվել միջազգային լրատվամիջոցների և հանրության կողմից: Կարծում եմ, որ իմ պատասխանը և դրան հետևած միջազգային և հենց Թուրքիայի ներսում տեղ գտած արձագանքները ապացուցում են այդ թերհաշվարկված քայլի սին լինելը»,- Սարգսյանի խոսքերն է մեջբերել թուրքական պարբերականը:

Այստեղ տեղ է գտել նաև Փերինչեքի դատավարության վերաբերյալ ՀՀ Նախագահի ձևակերպումները: «Հուրիեթ»-ը մասնավորապես ընդգծել է Սարգսյանի այն ձևակերպումը, որտեղ վերջինս փաստել էր, որ «Դողու Փերինչեքի գործը փորձում են դարձնել Հայոց ցեղասպանության հարցին դատարանի իրավական դիրքորոշման հարց»: «Հայաստանի Հանրապետությունը ներգրավվել է գործի քննության մեջ որպես երրորդ կողմ: Մենք ուշադիր հետևում ենք դատարանի կայացնելիք որոշմանը»,- ՀՀ Նախագահի խոսքը այսպես է մեջբերել «Հուրիեթ»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am