Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքերը տառապում են հանցագործի մեղավորությամբ. Չաքրյան

Թուրքերը տառապում են հանցագործի մեղավորությամբ. Չաքրյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը բավականին խելամիտ էր կազմված և ամենանշանակալից քայլն էր: Այս մասին լրագրողների հետ զրույցում հունվարի 31-ին նշեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:  «Կարծում էի, որ թուրքերը կպատասխանեն: Այդ հռչակագրում նշված է անկախության հռչակագրի, ՀՀ սահմանադրության մասին, անդրադարձ է կատարվում ՄԱԿ-ի ցեղասպանության կոնվենցիային, շոշափվում է վաղեմության հարցը: Թուրքերն ամեն անգամ ասում են, որ կոնվենցիան 1948 թվականին է ընդունվել, և չունի հետադարձ ուժ: Այդպես որ լինի՝ հրեաներին էլ պետք է չվերաբերվի: Համահայկական հռչակագիրը կոչ էր անում սերունդներին հետամուտ լինել Հայ դատին, որպեսզի նրանք ջանք գործադրեն ցեղասպանության հետևանքների վերացման գործում: Միաժամանակ, ցեղասպանության ճանաչման դրական հետևանքների մասին էր խոսում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հակոբ Չաքրյանը:

Թուրքագետը համարում է, որ հռչակագիրը շատ լավ էր կազմված: «Որքան ծավալվում է ցեղասպանության ճանաչման գործընթացը, սպառվում են թուրքերի ժխտողականության դիրքերը, և թուրքերը դառնում են առավել ագրեսիվ: Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումները պետք է պատշաճ կազմակերպված լինեն»,-նշեց նա:

Չաքրյանի համոզմամբ՝ ցեղասպանության ճանաչման հարցում հայերն Անկարային նեղն են գցել: «Թուրքերն անհավասարակշիռ  քայլեր են անում, որովհետև զգում են իրենց մեղքն ու տառապում հանցագործի մեղավորությամբ»,-նշեց նա:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հունվարի 29-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հրապարակման արարողությունը: Հռչակագիրը միաձայն ընդունվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստում: Փաստաթուղթն ընթերցել է Նախագահ Սերժ Սարգսյանը և ի կատարումն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի որոշման, հռչակագրի մայր օրինակը ի պահ է հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Հանրապետության Նախագահը նշել է, որ հռչակագրի մեկ օրինակը կուղարկվի Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, մեկ օրինակը կհանձնվի Հայաստանի Հանրապետության ազգային արխիվ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am