Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ուորլիքը` ադրբեջանական անօդաչուի սադրանքի մասին

Ուորլիքը` ադրբեջանական անօդաչուի սադրանքի մասին

 ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը սադրանք է համարել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծի երկայնքով անօդաչու թռչող սարքերի օգտագործումը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համանախագահը գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում: «Կողմերը պետք է նվազեցնեն լարվածությունը շփման գծում»,-գրել է նա:

Ադրբեջանի ՊՆ-ը հաղորդագրություն էր տարածել, իբր, հայկական անօդաչու սարք են ոչնչացրել, սակայն, ինչպես հայտնի դարձավ ավելի ուշ, այդ անօդաչու սարքը պատկանել է հենց ադրբեջանցիներին:

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհանիսյանը ֆեյսբուքյան իր էջում այդ առնչությամբ գրել է. «Մենք գիտենք, որ Ադրբեջանին շատ են պետք հաղթանակներ, նույնիսկ` հորինված եւ մտացածին, այնքան, որ նրանք երազում անօդաչու սարքեր են տեսնում: Մեր հավաստի տվյալներով` ադրբեջանակն կողմը ոչնչացրել է սեփական անօդաչու սարքը: Ադրբեջանցի գործընկերները շփոթվել են, եւ շուտով այս հարցով նոր տեղեկություններ կլինեն»:

Ադրբեջանի ՊՆ-ն այդ մասին իր պաշտոնական հաղորդագրությունը «հավաստի» դարձնելու համար հայկական անօդաչու սարքը «ոչնչացնելու» մասին ադրբեջանական ԶԼՄ-ներով մի կեղծ տեսանյութ էր տարածել, որում օդում ամպերի մեջ ինչ-որ կետի վրա կրակող սարքը տեղադրված է, այն էլ հունվարի 29-ին, կանաչ անտառով եւ թփերով շրջապատված հացահատիկի դաշտի եզրին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am