Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Delta Airlines ընկերության ինքնաթիռն արտակարգ վայրԷջք Է կատարել Լաս Վեգասում

Delta Airlines ընկերության ինքնաթիռն արտակարգ վայրԷջք Է կատարել Լաս Վեգասում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Delta Airlines ավիաընկերության «Մակդոնալդ Դուգլաս 90» (MD-90) մարդատար ինքնաթիռի երկրորդ օդաչուն հունվարի 29-ին արտակարգ վայրԷջք Է կատարել Լաս Վեգասի (Նեւադայի նահանգ) օդանավակայանում այն բանիրց հետո, երբ ինքնաթիռի նավապետը չի կարողացել վերադառնալ օդաչուների խցիկ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ABC հեռուստաալիքին:  

Ինքնաթիռը Լաս Վեգաս Է ժամանել Մինեապոլիսից (Մինեսոտայի նահանգ): Հեռուստաալիքի տվյալներով՝ նավապետը վայրԷջքամուտից առաջ մի քանի րոպեով դուրս Է եկել խցիկից, սակայն չի կարողացել վերադառնալ իր տեղը, քանի որ դուռն արգելափակվել Է: Երկրորդ օդաչուն արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարել եւ բարեհաջող իջեցրել Է հանրանավը:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, չվերթի 168 ուղեւորներից ոչ ոք չի տուժել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am